Ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. հայտնում է Shamshyan.com-ը։

 Ժամը 18:00-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 15.5-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթեկելի գոտի, անցել ճանապարհի բաժանարար գոտու հատվածով և բախվել Mercedes Vito մակնիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել Honda Granta մակնիշի ավտոմեքենային: