Մարտի 30-ին' ժամը 19.05-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճոնապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Երևան-Երասխ ավտոճանապարհի 55-րդ կմ-ում:

Չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 45 VP 045 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ուղևորներ՝ 1960 թ. ծնված Ռոման Ռոմանոսյանը և 1980 թ. ծնված Վաչիկ Հովսեփյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև' Երևանի «Սրբ.Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել ավտոմեքենան և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: