Երևանից Օմսկ մեկնող ավտոբուսը օգոստոսի 17-ի առավոյան ժամը 10-ից ավտոբուսի խափանման պատճառով մնացել են Կազբեկի ոլորաններում և ի մոտ 50 ուղևորներ մինչ այսօր օգնության են սպասում, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Օգոստոսի 16-ին «Նոնա տուր» տուրիստական գործակալությանը պատկանող ավտոբուսը 2 ժամ ուշացումով' երեկոյան ժամը 19-ին դուրս է եկել Երևանից Օրենբուրգ ուղղությամբ:
Ուղևորների վրդովված հարազատները տեղեկացրել են Shamshyan. com-ին այն մասին, որ ավտոբուսի ուղևորները գտնվում են խափանված ավտոբուսում, որտեղից հնարավոր չէ զանգահարել, քանի որ բջջային հեռախոսները լիցքավորելու հնարավորություն չկա:
Ավտոբուսում է գտնվում նաև «Նոնա տուր» գործակալության մենեջերը, ում մոտ է գտնվում միակ գործող հեռախոսը, որով էլ կապ է հաստատվում:
Արտակարգ իրավիճակներից նախարարության հերթապահ բաժնից Tert.am–ին հայտնեցին, որ խոսքը ոչ թե Երևան-Օմսկ, այլ Երևան-Սամարա-Օրենբուրգ երթուղով ավտոբուսի մասին է, որը գտնվում է Կազբեկի ոլորանների մոտ՝ Կոբի գյուղի մոտակայքում:
ԱԻՆ-ից կապվել են ուղևորափոխադրումն իրականացնող «Փյունիկ Տրանս»-ի հետ և ընկերությունից խոստացել են, որ մեկ ժամից հետո ուղևորների փոխադրումը կիրականացվի այլ ավտոբուսով: