Տուլայի շրջանում նոյեմբերի 3-ին Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարը, որի հետևանքով մահացել է ՀՀ 8 քաղաքացի, տեղի է ունեցել ղեկին վարորդի քնելու հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ ներքին գործերի փոխնախարար, Քննչական բաժնի ղեկավար Ալեքսանդր Սավենկովը։

 

 

«Պատճառներից մեկը, որը հանգեցնում է ուղևորային ու բեռնատար փոխադրումների ընթացքում վթարայնության բարձրացմանը, վարորդների աշխատանքի ու հանգստի պայմանների խախտումն է։ Այդ խնդիրը համընդհանուր է։ Անգամ եթե վերցնենք վերջին օրերի իրադարձությունները Տուլայի մարզում հայկական ավտոբուսի խոշոր վթարի հետ կապված, նույն պատճառն է. վարորդը պարզապես քնել է ղեկին»,- ասել է նա՝ խորհրդարանական լսումների ժամանակ:

 

 

Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 8 մարդ,48-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նրանցից 11-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։