Երևան-Գյումրի ճանապարհին նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական պատահարի մեքենաներից մեկը՝ Գյումրի-Երևան երթուղին իրականացնող «Գազել 32213» մակնիշի մեքենան եղել է սարքին: Այս մասին լրագրողներին վստահեցրել է «Տրանս-Ակնթարթ» ընկերության բաժնետեր, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ում ղեկավարած ընկերությանը պատկանել է միկրոավտոբուսը:

 

«Ընկերության վարորդը 30-ից ավելի տարիների աշխատանքային փորձ ունեցող, փորձառու, բարեխիղճ, պարտաճանաչ վարորդներից մեկն էր: Հենց այդ նույն մեքենան կապիտալ վերանորոգումից հետո շահագործման էր հանվել 3 օր առաջ,այն ամբողջովին հիմնանորոգված էր, և այս մեքենայի տեխնիկական վիճակի մասին խոսք անգամ լինել չէր կարող»,-նշեց Մարտուն Գրիգորյանը:

 

Նոյեմբերի 10-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղին մերձակա խաչմերուկում «Կամազ 53202» մակնիշի ավտոմեքենան բախվել էր «Գազել» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով «Գազել» -ն այրվել է, 7 մարդ այրվել այրվածքներից մահացել է, իսկ 7 վիրավոր տեղափոխվել էին Գյումրու բժշկական կենտորոն:

 

Վթարի հետևանքով «Գազել» մակնիշի մեքենայի վարորդ Ռազմիկ Մկրտչյանը ևս այրվածքներից տեղում մահացել էր:

 

Արմենուհի Մխոյան