Ռուսական «Նորդվինդ» ավիաընկերության ինքնաթիռը, որը պետք է կատարեր Մոսկվա-Երևան չվերթը, դադարեցրել է թռիչքը: Ուղևորներին նշանակման վայր կհասցնի պահեստային օդանավը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ավիափոխադրողի մամլո ծառայությանը:
«Երբ «Շերեմետևո»-Երևան չվերթի A321 ինքնաթիռը թռիչքի էր պատրաստվում, հրամանատարը որոշում է կայացրել դադարեցնել թռիչքը և վերադառնալ կայանատեղի», - ասել է գործակալության զրուցակիցը:
Թռիչքի դադարեցման պատճառները դեռ հայտնի չեն:
Գործակալության զրուցակիցը նշել է նաև, որ ուղևորներին Երևան պետք է ուղարկեն պահեստային օդանավով 18:00-ին: