Այսօր Մինվոդիից և Դոնի Ռոստովից Երևան ժամանող երկու ինքնաթիռ մառախուղի պատճառով չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Այս մասինԼուրեր.com-ի հետ զրույցում ասաց Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը:


«Դոնի Ռոստովի ինքնաթիռը գնացել է Սոչի, իսկ Մինվոդիի ինքնաթիռը քիչ առաջ ճշտում էր եղանակային պայմանները, և հավանաբար, իրենք էլ կվերադառնան իրենց պահուստային օդանավակայան»,- ասաց նա:


Ռուբեն Գրձելյանի խոսքով՝ Դոնի Ռոստովի ինքնաթիռը «Զվարթնոցի» տարածք մտել է 9:30, իսկ Մինվոդիի ինքնաթիռը՝ 09:06: «Մոտ ժամուկես թռնելու համար ունեն պահուստային վառելիք, դրանից հետո արդեն վերադառնում են իրենց պահուստային օդանավակայաններ. Դոնի Ռոստովի համար դա Սոչի օդանավակայանն է, Մինվոդիի համար՝ Մինվոդիի օդանավակայանը»,- ասաց նա: