American Airlines-ի օդանավը, որն իրականացնում էր Մայամի-Միլան չվերթը, վերաուղղորդվել է Կանադայի Սենթ-Ջոնս քաղաքի օդանավակայան: Ինչպես հաղորդում է The Telegram-ը, ինքնաթիռը ստիպված է եղել վթարային վայրէջք կատարել վիրավորների պատճառով:

 

Մի քանի ուղևոր վիրավորվել է, քանի որ օդանավը մտել է բարձր տուրբուլենտության գոտի: Մինչդեռ, ավիաընկերությունը հաստատել է, որ վիրավորվել է անձնակազմի երեք անդամ և չորս ուղևոր: