Scandinavian Airlines ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Շվեդիայի Գոթեբորգ քաղաքի օդանավակայանում՝ ռումբի մասին հաղորդագրությունից հետո, հայտնում է The Local-ը:

 

Օդանավում եղել է 70 մարդ, նրանցից բոլորը տարհանվել են:

 

Ներկա պահին ինքնաթիռը զննում են մասնագետները: Օդանավակայանը ժամանակավորապես փակ է: