Turkish Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն, այսօր արտակարգ վայրէջք է կատարել Նյու Դելիի օդանավակայանում' պայթյունի վտանգի պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

 

 

Ինքնաթիռն իրականացնելիս է եղել Բանգկոկ-Ստամբուլ չվերթը, երբ բորտուղեկցորդները զուգարանում գրություն են գտել, որտեղ գրված է եղել պայթուցիկի հնարավոր առկայության մասին:

 

 

Նախնական տեղեկությունների համաձայն' զուգարանում հայելու վրա հայտնաբերվել է շրթներկով արված գրություն այն մասին, որ ինքնաթիռում պայթուցիկ սարք է տեղադրված:

 

 

Օդանավակայանում ինքնաթիռը և բոլոր 148 ուղևորների բեռները ենթարկվել են մանրամասն զննության:

 

 

Սա արդեն տարվա սկզբից թուրքական ընկերության ինքնաթիռներում պայթյունի սպառնալիքներով վեցերորդ դեպքն է: