Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը, որն իրականացնում էր «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերությունը՝ Boeing 737-700 EK 73 786 ինքնաթիռով, տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում:

Այս մասին հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: Նաև նշվում է, որ համապատասխան սպասարկում անցնելուց հետո օդանավը բարեհաջող վերադարձել է Երևան: