Delta Air Lines ավիաընկերության ինքնաթիռը հիդրավլիկ համակարգի խնդիրների պատճառով արտակարգ վայրԷջք Է կատարել Նյու Յորքի Ջոն Քենեիի անվան օդանավակայանում եւ դուրս եկել թռիչքա-վայրԷջքային գոտու սահմաններից: Այդ մասին ապրիլի 3-ին հաղորդել Է Reuters գործակալությունը:

 

Միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը մոտավորապես 21-ին (Երեւանի ժամանակով ժամը 06:00-ին): 886-րդ չվերթը՝ 118 ուղեւորներով եւ անձնակազմի հինգ անդամներով, որն Ատլանտայից ուղեւորվում Էր Նյու Յորքի Լա Գուրադիա օդանավակայան, փոխել Է երթուղին այն բանից հետո, երբ օդաչուների խցում ցուցասլաքը նշել Է հիդրավլիկ համակարգի խնդիրներ, համակարգ, որը կառավարում Է նաեւ արգելակները:

 

Ուղեւորներից ոչ ոք չի տուժել, նրանք բոլորը դուրս են եկել ինքնաթիռից եւ հասցվել օդանավակայանի տերմինալ: Մասնագետները պարզում են վթարի ստույգ պատճառը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: