Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքից Ուֆա թռչող իքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան' շարժիչի խափանման պատճառով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Ինքնաթիռում եղել է 232 ուղևորներ և անձնակազմի ինը անդամ: Ինքնաթիռն օդում պտույտ է կատարել երկու ժամ՝ ծախսելով վառելիքը, ինչից հետո կարողացել է կրկին վայրէջք կատարել:
Միջազգային օդանավակայանում հայտարարվել է արտակարգ դրություն, մի քանի հրշեջ բրիգադ, ինչպես նաև շտապօգնության մոտ 20 մեքենա է հավաքվել:
Արտակարգ վայրէջքի արդյունքում ոչ ոք չի տուժել: