ՌԴ Օմսկ քաղաքի օդանավակայանում' Թուրքիա ուղևորվող 223 ուղևորով Boeing-757 ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել շարժիչում հայտնված թռչնի պատճառով, տեղեկացնում է om1.ru-ն:

 

 

«Հուլիսի 3-ին' տեղական ժամանակով մոտ 03:40-ին, Boeing-757 ինքնաթիռի աջ շարժիչում թռիչքի պահին թռչուն է հայտնվել, ինչի պատճառով էլ թռիչքից 10 րոպե անց որոշում է կայացվել վերադառնալ Օմսկի օդանավակայան»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում: