Air France ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում էր Մավրիկի-Փարիզ չվերթը, արտակարգ վայրէջք է կատարել Քենիայի օդանավակայանում՝ կասկածելի օբյեկտի հայտնաբերումից հետո, հայտնում է Tribune-ը:
Պարբերականը նշում է, որ ռումբ հիշեցնող օբյեկտը հայտնաբերվել է զուգարանում:
Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել, բոլոր ուղևորները տարհանվել են:
Ինթնաթիռում եղել 459 ուղևոր և անձնակազմի 14 անդամ:
Անվտանգության ծառայություններն ուսումնասիրում են կասկածելի սարքը: