ԱՄՆ-ի երկնքում թռչելիս պոկվել Է Delta Air Lines մարդատար ինքնաթիռի թեւի երեսվածքը, օդաչուն ստիպված Է եղել արտակարգ վայրԷջք կատարել, հաղորդում Է NBC հեռուստաընկերութունը:

 

Ամպերի տակ նախատեսված բարձրությունում թռիչքի ժամանակ ուղեւորները նկատել են, որ աջ թեւի վերին երեսվածքը չկա, ինչի մասին վկայում Է ինքնաթիռի` լուսանցույցից արված լուսանկարը:

 

Միջադեպը տեղի Է ունեցել մարտի 16-ին Օռլանդոյից Ատլանտա թռիչքի ընթացքում: Պոկված պանելը չի ազդել ինքնաթիռի թռիչքային հնարավորությունների վրա, բայց անվտանգության նպատակով օդաչուները որոշում են ընդունել նստեցնել օդանավը:

 

Ինքնաթիռը բարեհաջող վայրԷջք Է կատարել եւ մոտեցել օդանավակայանի տերմինալին: 179 ուղեւորներից եւ անձնակազմի անդամներից ոչ մեկը չի տուժել: Ավիաընկերությունը կատարում Է միջադեպի հետաքննություն: