Air France AF1741 «Ամստերդամ-Փարիզ» չվերթի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Ամստերդամի օդանավակայանում՝ Twitter- ում հայտնված հաղորդագրությունից հետո: Ինչպես հաղորդում են օտարերկրյա ռեսուրսները, պայթյունի սպառնալիքները տեղադրվել են էջում, որն արդեն ջնջվել է:

 

 

«Արդեն մոռացե՞լ եք Ռուսաստանը: Սպասեք, թե ինչ տեղի կունենա AF1741-ի՝ Ամստերդամ-Փարիզ չվերթի օդանավի հետ», - գրել է @ihadijhon8 անվան տակ օգտատերը:

 

 

Նա տեղեկացրել է նաև Բրյուսելում և Ամստերդամում նախապատրաստվող ահաբեկչական հարձակումների մասին:

 

 

«Երեկ Փարիզն էր, իսկ այսօր Բրյուսելի և Ամստերդամի օդանավակայանները»,- գրել է անհայտ օգտատերըը:

 

 

Այժմ, ըստ տեղական ԶԼՄ-ների, բոլոր ուղևորները տարհանվել են, իրականացվում է օդանավի ստուգում: