Քաղաքացիական ինքնաթիռը Հնդկաստանի Նագպուր քաղաքում արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին ահազանգից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ինքնաթիռը Բուխանեշավրայից ուղևորվում էր Մումբայ: Վայրէջքից հետո բոլոր ուղևորներն ինքնաթիռից էվակուացվել են:
Անվտանգության ծառայությունն ինքնաթիռի ստուգումից հետո որևէ պայթուցիկ նյութ չի հայտնաբերել: