Թուրքիայի հարավում գտնվող Ըսպարթա քաղաքում Դեմիրելի անվան օդանավակայանից դուրս եկած ուսումնական ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել, գրում է «Հուրրիյեթ» թերթի կայքը:

 

Նշվում է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել Բուրդուր քաղաքում՝ լճի ափին:

 

Օդաչուները թեթև վնասվածքներ են ստացել: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները:

 

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: