Delta Airlines ավիաընկերության «Մակդոնալդ Դուգլաս 90» (MD-90) մարդատար ինքնաթիռի երկրորդ օդաչուն հունվարի 29-ին արտակարգ վայրԷջք Է կատարել Լաս Վեգասի (Նեւադայի նահանգ) օդանավակայանում այն բանիրց հետո, երբ ինքնաթիռի նավապետը չի կարողացել վերադառնալ օդաչուների խցիկ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ABC հեռուստ աալիքին:

 

Ինքնաթիռը Լաս Վեգաս Է ժամանել Մինեապոլիսից (Մինեսոտայի նահանգ): Հեռուստաալիքի տվյալներով՝ նավապետը վայրԷջքամուտից առաջ մի քանի րոպեով դուրս Է եկել խցիկից, սակայն չի կարողացել վերադառնալ իր տեղը, քանի որ դուռն արգելափակվել Է: Երկրորդ օդաչուն արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել եւ բարեհաջող իջեցրել Է հանրանավը:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, չվերթի 168 ուղեւորներից ոչ ոք չի տուժել: