Ուժգին պայթյուն Է որոտացել Արգենտինայի կենտրոնական մասի Կորդովայի նահանգի լաքուներկի կոմբինատում, ինչի հետեւանքով տարբեր աստիճանի ծանրության վերքեր Է ստացել շուրջ 50 մարդ: Պայթյունը նոյեմբերի 6-ի երեկոյան տեղի Է ունեցել Կորդովա քաղաքի շրջաններից մեկում, դրա պատճառներն առայժմ պարզված չեն:

 

TN հեռուստաալիքի տվյալներով՝ վնասվածքներ Է ստացել շուրջ 50 մարդ, այդ թվում՝ առնվազն երեք հոգի ծանր վիճակում են: Տուժածներից ութին հոսպիտալացրել են: Պայթյունից կոտրվել են հարեւան բնակելի շենքերի ապակիները:

 

Պատահարի վայրում Է նահանգապետ Խոսե Մանուել դե լա Սոտան, աշխատում են փրկարարների, բժիշկների եւ հրշեջների խմբերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: