Քսանմեկ մարդ Է վիրավորվել Կոսովոյի հյուսիսի Կոսովսկա Միտրովիցա քաղաքում հունիսի 22-ին տեղի ունեցած անկարգությունների ընթացքում, որոնցից 13-ը կարգի պահապաններ են եւ երկուսը՝ լրագրող, տեղեկացնում Է Կոսովոյի ոստիկանությունը:
Անկարգությունները հրահրել են կոսովցի ալբանները, որոնք հանդես են եկել սերբերի կողմից Կոսովսկա Միտրովիցայում Իբար գետի վրա գտնվող կենտրոնական կամրջի փակման դեմ: Այդ գետը քաղաքը բաժանում Է ալբանական եւ սերբական մասերի, իսկ երկու կողմերը միացնող կամրջի մերձակա շրջաններն ավելի վաղ բազմիցս դարձել են ազգամիջյան լարվածության վայրեր:
Մի քանի օր առաջ սերբերը կամրջի իրենց կողմից վերացրել են 2011 թվականից ի վեր այդտեղ գտնվող բարիկադը, իսկ դրա փոխարեն մի քանի շարքերով տեղադրել են զանգվածեղ չաներ՝ բույսերով՝ դա անվանելով «Խաղաղության զբոսայգի» եւ կրկին լիովին փակելով երթեւեկելի մասը:
Դա հարուցել Է տեղացի ալբանների բողոքները, որոնցից շուրջ հազարը հավաքվել են կամրջի մոտ՝ քաղաքի երկու մասերը միավորելու պահանջով եւ փորձել են կտրել-անցնել անվտանգության ջոկատաշղթան: Դրա հետեւանքով ոստիկանությունն ստիպված Է եղել խուլիգաններին ցրելու համար կիրառել արցունքաբեր գազ եւ աղմկահան նռնակներ: Բողոքի պատճառով ձերբակալվել Է հինգ մարդ, հրկիզվել Է չորս ավտոմոբիլ, որոնք պատկանում Էին Կոսովոյի ոստիկանությանը, Եվրամիության եւ ՄԱԿ-ի ներկայացուցչություններին: Առաջիկա օրերին տեղացի եւ միջազգային իրավապահները կուժեղացնեն կամրջի վեր ահսկողությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: