ՀՀ ԱԻՆ-ում հունիսի 25-ին' ժամը 23.23-ին, տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 22-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Աշտարակ-Թալին 22-րդ կմ-ում բախվել են «ՕՊԵԼ» մակնիշի 34 VL 666 և «ԳԱԶ 53» մակն իշի 22 LS 435 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, 1977թ. ծնված Ա. Մ.-ը և 1967թ. ծնված Ս. Ս.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: