Արարատի մարզի Գեղանիստ գյուղի հատվածում հուլիսի 4-ին' ժամը 01.00-ի սահմաններում, իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ: «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: