Առնվազն 18 մարդ է տուժել լույս մարտի 14-ի գիշերը Ճապոնիայի հարավ-արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ներին:

 

Ստորգետնյա ցնցումների մագնիտուդը կազմել է 6,3: Երկրաշարժի օջախը գտնվում էր Ճապոնական ծովում՝ Հոնսյու, Կյուսյու եւ Սիկոկու կղզիների միջեւ:

 

Մի քանի շենքերի աննշան վնաս է պատճառվել: Մեծ ավերածությունների մասին չի հաղորդվել, սակայն տեղեկատվություն է ստացվել ջրատար խողովակների ճեղքվածքների մասին:

 

Երկրաշարժի պատճառով խախտվել է երկաթուղային հաղորդակցությունը մի շարք տարածաշրջաններում: