Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսում երկաթգծի կայարանում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է առնվազն 35 մարդ:
Չեն գործել գնացքի արգելակները, ինչի արդյունքում այն բախվել է պլատֆորմի փակուղային ավարտին:
Վիրավորների ետևից ուղղաթիռ է մեկնել: Նրանցից 5-ը գտնվում են ծանր վիճակում: