Հռոմի մետրոյի կայարաններից մեկում փլվել է կախովի առաստաղը: Արտակարգ պատահարի վայրում գնացքների երթևեկությունը կանգնեցվել է:
Միջադեպը տեղի է ունեցել A գծում, որը ձգվում է դեպի Վատիկան: Ուղևորները չեն տուժել, նշվում է Atac տրանսպորտային ընկերության կայքում: Իշխանությունները կազմակերպել են ավտոբուսների ժամանակավոր երթևեկություն: Կայարանում նորոգման աշխատանքներ են սկսվել:
Իտալիայի մայրաքաղաքում գործում է մետրոյի ընդամենը երկու հիմնական ուղեգիծ: Վերջերս բացվել են նոր՝ երրորդ գծի առաջին կայարանները, որը պետք է շահագործման հանձնվեր դեռ 2000 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: