Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի թունելում։

Ժամը 07։40-ի սահմաններում բախվել են Skania մակնիշի 35 VG 960 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 32 ԼՕ 635 համարանիշի և բենռատար ГАЗель մակնիշի 35 CT 679 համարանիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
shamshyan.com-ը հայտնում է, որ բեռնատար ГАЗель-ը բարձված է եղել փայտով։ Իսկ վթարի արդյունքում թունելում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։