Դիլիջանի թունելում կցորդի անսարքության պատճառով առաջացել է երթևեկության խոչընդոտ։ Թունելը սպասարկող ընկերության անձնակազմն իրականացնում է երթևեկության կազմակերպման աշխատանքներ մինչև խնդրի կարգավորումը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հորդորում է վարորդներին տվյալ հատվածում լինել զգոն և պահպանել երթևեկության կանոնները։