Օգոստոսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ուեցել Լոռու մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Ձորագետ համայնքի վարչական շրջանում գտնվող թունելում բախվել են 72-ամյա Պարգև Խ․-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի և Երևանի բնակիչ, 31-ամյա Էդգար Ա․-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորներ Սյունիքի մարզի բնակիչներ, 43-ամյա Հերմինե Ս․-ն, 52-ամյա Վարդան Ի․-ն, 20-ամյա Անահիտ Ի․-ն և 07-ի վարորդ Պարգև Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։