Երեւանում, օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, բախվել են Օpel մակնիշի 34 AN 129 համարանիշի, Արա Մ.-ի վարած Օpel մակնիշի 30 ՕՏ 211 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Արա Մ.-ի ուղեւորներ 47-ամյա Սամվել Ք.-ն, 18-ամյա Սթիվ Ք.-ն եւ 41-ամյա Նելլի Կ.-ն տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Բժիշկները, մինչեւ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել վիրավորներին:
Աղբյուրը հայտնում է, որ վթարի վայրում, երբ հրշեջները հոսանքազրկում էին Օpel մակնիշի 34 AN 129 համարանիշի ավտոմեքենան, մի երիտասարդ խոչընդոտում էր փրկարարների աշխատանքները, իսկ երբ ՃՈ աշխատակիցները նրան հորդորում էին, որպեսզի չխանգարի, նա հայհոյանքներ եւ սպառնալիքներ էր հնչեցնում փրկարարների, ոստիկանների հասցեին: Նրա ընկերոջ դեմքին արյան հետքեր կային։ Նրան բերման են ենթարկել ոստիկանություն, որտեղ պարզվել է, որ նա Երեւանի բնակիչ 34-ամյա Ռոման Ս.-ն է։ Վերջինը սթափության համար ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ խմածության աստիճանը 0,95 տոկոս է: Ոստիկանությունը պարզում է ծառին բախված Opel-ի վարորդի ինքնությունը։