Երեկ` հոկտեմբերի 18-ի,ն խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի թիվ 43 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի բնակիչ 35-ամյա Վարդան Սահակյանի վարած Opel մակնիշի 35 FT 907 համարանիշի և Տավուշի մարզի Աչաջուր գյուղում գրանցված, Երևանի Արաբկիր վարչական շրջանում բնակվող 22-ամյա Աշոտ Շահնազարյանի վարած VAZ 2121 մակնիշի 35 VG 552 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա․ Շահնազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Opel-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 24-ամյա Արման Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 Համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ վթարի մեղավորը եղել է NIVA-ի վարորդը, ով դժոխային արագությամբ վարելով ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ ստեղծել ոչ միայն Opel-ի, այլ նաև մի քանի ավտոմեքենաների վարորդների համար, իսկ հետո բախվել է Opel-ին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: