Մինսկում կրկին ցույցեր են։ Մինսկի կենտրոնում գտնվող Անկախության պողոտայում չարտոնված ցույցի մասնակիցների և ուժայինների միջև բախում է տեղի ունեցել, այդ մասին դեպքի վայրից փոխանցում է РИА Новости-ի թղթակիցը։
Միջադեպից հետո ցուցարարներից մի քանիսին նստեցրել են առանց համարանիշների ավտոբուսներ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Բելառուսի ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ 125 մարդ բերման է ենթարկվել։
Հիշեցնենք, որ Մինսկում օգոստոսի 9-ից նախագահական ընտրությունների արդյունքները դարձել են բողոքի ակցիաների առիթ: Դրանք ուղեկցվում են իրավապահների հետ բախումներով: