Դիարբեքիրում չարտոնված ցույց իրականացրած քաղաքացիների և ոստիկանության միջև բախում է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անատոլու» գործակալությունը:
Բողոքի ակցիային մասնակցողները կիրառել են ինքնաշեն պայթուցիկ նյութեր, ինչին ի պատասխան ոստիկանությունը սկսել է օդ կրակել: Ցուցարարների և իրավապահ մարմինների միջև բախման հետևանքով ոստիկանները հարձակման են ենթարկվել: Արդյունքում' վիրավորվել է պատահական անցորդը:
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ' մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով: