Հնդկաստանի անվտանգության ուժերի և ցույցի դուրս եկած բնակիչների միջև բախում է տեղի ունեցել: Ցուցարարները բողոքի ակցիա են կազմակերպել մեկ տարի առաջ կառավարական ուժերի կողմից սպանված՝ անջատողականների առաջնորդ Բուրհան Վանի սպանության տարելիցի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է «Aljazeera»-ն:

Ցուցարարներին ցրելու համար կառավարական ուժերը արցունքաբեր գազ են օգտագործել, որից հետո բախում է տեղի ունեցել իրավապահների և քարերով ու մահակներով ցուցարարների միջև: Բախումների պատճառով Հնդկաստանի կառավարությունն անջատել է նահանգի բջջային և ինտերնետ կապը: Տեղյակ լինելով, որ բնակիչները նման ցույց կազմակերպելու մտադրություն ունեն՝ կառավարական ուժերը նահանգում մեծ չափի ոստիկանական ուժեր են տեղակայել: Նահանգի բնակիչների փոխանցմամբ, եթե իրենք դուրս գան տներից, ապա կգնդակահարվեն:

23-ամյա Բուրհան Վանին հայտնի էր իր անջատողական նկրտումներով, ինչի արդյունքում կառավարության զայրույթն էր առաջացրել: Նախորդ տարի նրա կողմից ղեկավարվող ցույցերից մեկի ժամանակ տեղի ունեցած բախման արդյունքում նա սպանվել էր: