Շրի Լանկայի ոստիկանությունը բերման է ենթարկել պայթուցիկով զինված երեք մարդու, հաղորդում է News First-ը:
Նշվում է, որ նրանք բերման են ենթարկվել Կոլոմբո քաղաքի երկաթգծի կայարանի հարեւանությամբ:
Ահաբեկիչների մոտ հայտնաբերվել է 1 կգ պայթուցիկ:
Այսօր հայտնի է դարձել Շրի Լանկայի Կալմունայ քաղաքում երեք նոր պայթյունների մասին:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի են ունեցել երկրի պատմության մեջ ահաբեկչությունների ամենախոշոր հարձակումները: Ընդհանուր առմամբ Կոլոմբո, Նեգոմբո եւ Բատիկալոա քաղաքներում որոտացել է ութ պայթյուն, այդ թվում՝ կաթոլիկ եկեղեցիներում Զատկի պատարագի ժամանակ եւ հյուրանոցներում: Հաղորդվում էր 359 զոհերի մասին, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ այդ տվյալները սխալմամբ ուռճացվել էին բժիշկների կողմից: Վերջին տեղեկություններով՝ ահաբեկչական հարձակումների հետեւանքով զոհվել է 250 մարդ: Հայտնի է, որ բերման է ենթարկվել շուրջ 80 մարդ: