Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, այսօր «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անցկացրել Ֆինանսների նախարարության շենքի դիմաց' ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի:

 

Ֆինանսների նախարարության մոտից վարչական բերման են ենթարկվել «Դ!եմ եմ» նախաձեռնության երեք անդամներ: Ինչպես տեղեկացանք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և վարչությունից, նրանց նկատմամբ կազմվել է արձանագրություն' վարչական իրավախախտման վերաբերյալ' Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն:

 

Հիշեցնենք, որ «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամներն այսօր հավաքվել են ՀՀ ֆինանսների նախարարության դիմաց' իրենց բողոքը հայտնելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ:

 

Նրանց առաջարկվեց փոխանցել գրավոր առաջարակներ կամ ձևավորել նախաձեռնողներից խումբ՝ նախարարին իրենց պահանջներն անձամբ ներկայացնելու և անհրաժեշտ պարզաբանումերն ու բացատրությունները ստանալու համար: Նախաձեռնության անդամները, սակայն, հրաժարվեցին ընդունել ֆինանսների նախարարության' երկխոսելու այս առաջարկը»: