ՀՀ ֆինանսների նախարարության մոտ ակցիային մասնակցած եւ ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համար բերման ենթարկված' «Դեմ եմ» նախաձեռնության երեք անդամներից մեկն ազատ արձակվեց: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ' ակցիայի մասնակիցները նրանց դիմավորեցին Ոստիկանության Երեւանի Կենտրոնականի բաժնի մոտ:

 

Նրանց նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել' Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն (հասարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով): Մյուսներին ազատ կարձակեն մ ի քանի րոպեից:

 

ՀՀ ֆինանսների նախարարության դիմաց կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքող մի քանի տասնյակ երիտասարդներ մարտի 7-ին փորձել են խոչընդոտել երթեւեկությունը, փակել են Նալբանդյան փողոցը: Նրանք չեն ենթարկվել ոստիկանների' փողոցի բնականոն երթեւեկությունը չխախտելու պահանջը, ինչից հետո տեղի է ունեցել հրմշտոց: Ոստիկանները շղթա են կազմել' նրանց հետ քաշելով բանուկ հատվածից, որպեսզի կանխեն խցանումները երթեւեկության թեժ ժամին: Նախքան ոստիկանական շղթան կազմելը շենքից դուրս են եկել նախարարության աշխատակազ մի ղեկավարն ու ներկայացուցիչները եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ առաջարկել մի քանի հոգանոց խումբ կազմել եւ գնալ նախարարություն եւ ներկայացնել նրանց պահանջը' հանդիպում նախարար Դավիթ Սարգսյանի հետ: Ակցիայի շարժվում են ոստիկանական բաժանմունք, որտեղ բերման են ենթարկվել նրանց մի քանի ընկերներ: