«Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Բարխուդարյանը րոպեներ առաջ Երիտասարդական մետրոյի կայարանի մոտ գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետի մոտից բերման է ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է «Ժառանգություն» կուսակցությունը:
Արմեն Բարխուդարյանը գտնվում է Էրեբունու ոստիկանական բաժանմունքում: