Այս գիշեր ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկվել «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության չորս անդամներ՝ Արթուր Մինասյանը, Հրայր Մանուկյանը, Կարպիս Փաշոյանը և Հայկ Ավետիքյանը։
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ' ակտիվիստները մայրաքաղաքի կենտրոնում փորձել են «ՈՉ»-ի գրաֆիտիներ անել: Այդ կերպ մայրաքաղաքի բնակչությանը կոչ են անում մերժել սահմանադրական փոփոխությունները:
Բերման ենթարկվածները արդեն ազատ են արձակվել, կազմվել են վարչական արձանագրություններ: