Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության կողմից Վանաձորում իրականացված մեծ թվով քրեական հեղինակությունների ու քրեական ենթամշակույթ կրողների հայտնաբերման շնորհիվ հայտնաբերվել են նաև զենք-զինամթերք, թմրամիջոցներ, գաղտնի փականով դանակներ և այլ կասկածելի իրեր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Բազումի և Տարոնի բաժիններ են տեղափոխվել Լոռու մարզի բնակիչներ 43-ամյա Հովիկ Փիլոյանը, 33-ամյա Գոռ Օհանյանը, 38-ամյա Աղասի Թաթուլյանը, 30-ամյա Գևորգ Ասատրյանը, 28-ամյա Դավիթ Աթաբեկյանը, 29-ամյա Արթուր Աթաբեկյանը, 30-ամյա Արտուշ Գևորգյանը, 43-ամյա Կարեն Հովհաննիսյանը, 28-ամյա Մելքոն Չավուշյանը, 23-ամյա Վրեժ Աֆիցերյանը, 42-ամյա Արթուր Ավետիսյանը, 39-ամյա Վիլիամ Դանիելյանը, 30-ամյա Ալբերտ Սարգսյանը, 32-ամյա Արմեն Գրիգորյանն ու 21-ամյա Արման Դավոյանը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից մի քանիսը ունեն մականուններ, որոնք քրեական ենթամշակույթ ունեցող մարդկանց մոտ հայտնի են «Սաբուլիչ», «Խոլոստոյ Կարեն», «Քոլագիրանցի Արտյոմիկ», «Նեգրի Հովո», «Ցեց», «Թիթեռ», «Տիզ», «Մորեխիկ», «Տառական» մականուններով։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։