Այսօր ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել հանցագործ աշխարհում հայտնի քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկ» մականվամբ Ալիկ Բայանդուրյանին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, Ա. Բայանդուրյանը եղել է Lexus LX 470 մակնիշի 033 NN 03 համարանիշի ավտոմեքենայով, իսկ նրան ուղեկցելիս է եղել Lada Priora մակնիշի 36 NC 794 համարանիշի ավտոմեքենան։

Մաշտոցի բաժնի տարածքում ոստիկաններն ընթերակաների ներկայությամբ խուզարկել են ավտոմեքենան,որի բեռնախցիկում եղել է միայն 3 հատ զրահաբաճկոն։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։