Ոստիկանությունը կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից բերման է ենթարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիայի 25 մասնակցի։
Այս մասին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Նրանք ոստիկանությունում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար:
«Հայրենիքի փրկության շարժման» բողոքի ակցիաները սկսվել են Հանրապետության հրապարակի մետրոյի հարակից տարածքից։ Ցուցարարները նախատեսում էին շրջափակել կառավարության 3-րդ մասնաշենքը, սակայն ոստիկանները նրանց թույլ չտվեցին մոտենալ շենքին։