![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/202745.png&w=300&h=200&mt=1552559054)
Օպերային հարակից սրճարանների ներկայացուցիչների բողոքի ակցիայի վայրից ոստիկանություն է բերման ենթարկվել 16 անձ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
«Վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին»,- ասացին ոստիկանության լրատվության բաժնից:
Նշենք, որ այսօր վաղ առավոտից Երևանի քաղաքապետարանը վերսկսել է սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Սրճարանների ներկայացուցիչները սկզբում փակել էին Մաշտոցի պողոտան, սակայն ոստիկանների միջամտությամբ,նաև ուժի գործադրմամբ՝ պողոտան բացվել է: Այս պահին փակ է Փումանյան փողոցը: