Armtimes.com-ի տեղեկություններով, երեկ երեկոյան Մամիկոնյանց 60 հասցեում՝ «Ասպար Արմս Որսորդական զենքեր և պարագաներ» ընկերության դիմաց տեղի ունեցած վիճաբանության գործով քիչ առաջ ոստիկանության բաժին է բերման ենթարկվել երեք անձ: Նշենք, որ վիճաբանության ժամանակ կիրառվել է նաև գազային ատրճանակ:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից վերը նշվածի հետ կապված մեզ ասացին, որ ոստիկանության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ոստիկանության Արաբկիրի բաժին են ներկայացել Երևանի բնակիչներ Գագիկ Աղաջանյանը, Էդուարդ Աղաջանյանը և Տիգրան Աղաջանյանը: Վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են: