Ինչպես հայտնի է դարձել Prime Crime-ին, հունվարի 18-ի լույս 19-ի գիշերը Ռուսաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական դաշնային օկրուգի գլխավոր վարչության աշխատակիցները, Քրեական հետախուզության գլխավոր վարչության գործընկերների հետ համատեղ «Ստրոգինսկայա պոյմա» ռեստորանում կանխել են «գողական հավաքը»: Ոստիկանները բերման են ենթարկել շուրջ 50 մարդու:
Բերման ենթարկվածների թվում է եղել նաև «օրենքով գող», 42-ամյա Կոնստանտին Վասիլևը՝ Կոստյա Շռամը:
Պարզվել է, որ Շռամն ընդունել է Վլադիմիրյան շրջանը «նայող» պատվիրակության անդամներին, ովքեր ավելի վաղ եղել են Մոսկվայում՝ անհետաձգելի հարցեր լուծելու համար:
Prime Crime-ի տվյալներով՝ «Պոյմայում» են եղել նաև Բանգկոկից վերադարձած, «օրենքով գող» Վլադիմիր Օզերսկին՝ Վովա Զյուզան, ում, ինչպես նախորդ անգամ, հաջողվել է խուսափել իրավապահներից: Հանդիպմանը ներկա են եղել նաև Մուխան և Կոստիլը, սակայն նրանց ևս հաջողվել է խուսափել տհաճություններից: