«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրապետության հրապարակում այսօր սպասվող հավաքը խառնել է իշխանականների անդորրը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները հրահանգ են ստացել այսօր ամենայն ուշադրությամբ հետեւել՝ որքան մարդ է մասնակցում հավաքին, ովքեր են մասնակցում, ինչպիսինն են հանրային տրամադրություններն եւ ինչպես փչացնել հավաքը քարոզչական դաշտում: