Խաղաղ օվկիանոսում Մեքսիկայի ափերի մոտ կարճ Էքսկուրսիայից հետո Կաբո Սան Լուկաս քաղաք վերադարձող տուրիստական կատերը բախվել Է գորշ կետի հետ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Guardian-ին: Վթարի հետեւանքով զոհվել Է կանադացի մի կին զբոսաշրջիկ, կատերի եւս եկու ուղեւորներ վնասվածքներ են ստացել:

 

Ընդամենը նավակում եղել Է 24 մարդ, ներառյալ անձնակազմի անդամները: Միջադեպը տեղի Է ունեցել մարտի 11-ին:

 

«Նավապետը հարկադրված Է եղել կտրուկ խուսավարում անել՝ կետի հետ բախումից խուսափելու համար, որն անսպասելիորեն հայտնվել Է ուղղակի կատերի առաջ: Կետը հարվածել Է նավակի մի կողին, ինչի հետեւանքով երկու մարդ վիրավորվել Է: Տուժել Է եվս մեկ ուղեւորուհի, ավելի ուշ նա, դժբախտաբար, մահացել Է հիվանդանոցում»,- ասված Է Cabo Adventures տուրիստական ընկերության հայտարարության մեջ:

 

The Guardian-ը ճշտում Է, որ, ամենայն հավանականությամբ, կին զբոսաշրջիկը բախման հետեւանքով ընկել Է ջուրը: Կաբո Սան Լուկասի նավահանգստի պետ Վիսենտե Մարտինեսի խոսքով՝ զոհված կինը 45 տարեկան Էր: