Վրացի երեք զինվորականներ, որոնք Աֆղանստանում ծառայություն Էին անցնում Անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) կազմում, տուժել են Բաղրամի ավիաբազայում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 14-ին հաղորդել Է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

 

Թե հատկապես երբ Է տեղի ունեցել միջադեպը, չի ճշտվում: Աֆղանստանում ԱՄՆ-ի զինված ուժերի Բաղրամի խոշորագույն ռազմաբազան տեղակայված Է Փարվանի նահանգում, Քաբուլից 47 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում: «Աֆղանստանի Բաղրամի ռազմակայանում երեք վրացի զինվորականներ են տուժել, երբ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել Է իրեն»,-ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ:

 

Վիրավորներին տեղափոխել են Բաղրամի ռազմակայանի զինվորական հոսպիտալ, ներկայում վրացի զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

 

Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների թվում կոալիցիայի խոշորագույն մասնակիցն Է: Վրաստանի զինուժերի զինվորականներն Աֆղանստանում կոալիցիայի գործողություններին մասնակցում են 2004 թվականից, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա» գործակալությունը: