ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ Եգիպտոսում ռուսական 321 ինքնաթիռի դեմ կատարված ահաբեկչական գործողության մեղավորները կհայտնաբերվեն ու կպատժվեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Ռուսաստանն առաջին անգամը չԷ, որ բախվում Է բարբարոսական ահաբեկչական հանցագործությունների, հաճախ առանց ներքին կամ արտաքին որեւԷ տեսանելի պատճառի, ինչպես դա եղավ 2013 թվականի վերջին Վոլգոգրադի կայարանում իրականացված պայթյունի դեպքում: Մենք ոչ մեկի ու ոչինչ չենք մոռացել»,-ասել Է պետության ղեկավարը նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան կայացած խորհրդակցությունում:
«Սինայում մեր մարդկանց սպանությունը առավել արյունալիներից մեկն Է հանցագործության զոհերի թվով: Եվ մենք չենք սրբելու մեր սրտի ու հոգու արցունքները: Դրանք մեզ հետ կմնան ընդմիշտ: Բայց դա մեզ չի խանգարի գտնել ու պատժել հանցագործներին»,-ընդգծել Է Պուտինը:
Բոլոր նրանք, ովքեր կփորձեն օժանդակություն ցուցաբերել ահաբեկիչներին, պետք Է գիտենան, որ դրա հետեւանքների համար պատասխան են տալու, ընդգծել Է ՌԴ նախագահը:
Պուտինը հանձնարարկել Է ՌԴ-ի հատուկ ծառայություններին՝ ուշադրությունը կենտրոնացնել Եգիպտոսում A321-ի դեմ կատարված ահաբեկչական գործողության մեղսակիցներին հայտնաբերելու վրա: Ռուսաստանը կդիմի օտարերկրյա գործընկերներին ու կխնդրի օգնել Եգիպտոսում A321-ի կործմանման մեղավորներին գտնելու հարցում, հայտարարել Է Ռուսաստանի նախագահը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը Պուտինին զեկուցել Է, որ A321 ինքնաթիռի կործանման պատճառը ահաբեկչական գործողությունն Է եղել: Նա նշել Է, որ կործանված ինքնաթիռի բեկորների վրա հայտնաբերվել են օտարերկրյա արտադրության պայթուցիկ նյութեր: A321-ը կործանվել Է ինքնաշեն սարքի պայթյունից, որի հզորությունը համարժեք Է եղել 1 կիլոգրամ տրոտիլի, հավելել Է Բորտնիկովը: